Նոտաներ «Ոսկե քնար»

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Երաժշտության հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Երաժշտական քրեստոմատիա «Ոսկե քնար», Մ. Ա. Գոլդենբլյումի խմբագությամբ: Կազմը ստվարաթղթե, պատված կապույտ գործվածքով, զարդարված է դրոշմված ծաղկեպսակով և թռչուններով շրջանակված ոսկե քնարով, որի տակ վերնագիրն է՝ «Золотая лира»: Երկու հատոր, տպագրված է Ս. Պետերբուրգում, 1913 թ.: Ցուցադրվում է հյուրասենյակում՝ դաշնամուրի վրա: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 147, 22/XII-1971 թ.: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ս. Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Էջ՝  հատոր 1 378, հատոր 2 - 380 Լայնություն (սմ)՝  26 Երկարություն (սմ)՝  33,5 Հաստություն (սմ)՝  2,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  685 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 588, 589