Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Կենցաղային հորինվածք գինու մառանում: Կտուրի տակ՝ փոքրիկ պատուհանով, գերանածածկ առաստաղով, աղյուսապատ և սալահատակ ինտերիերում, ձախից՝ երիտասարդ պատանի՝ գլխարկով և սև գոգնոցով, երկու ձեռքով փայտե բահով խառնում է տակառի գինին՝ հայացքը ուղղած դիմացի տղամարդուն: Աջից՝ տղամարդը սևահեր, բեխերով, հագին՝ սև գոգնոց, ևս կիսադեմով, փոքր-ինչ կռացած, երկու ձեռքով բռնած դույլը՝ շրջած դեպի տակառը: Տակառի ետևում՝ ևս մի տակառ, տաղտակով ծածկված, վրան՝ կուժ: Դեպի ձախ՝ մեկ այլ տակառի հատված: Առաստաղի առջև՝ ձախ կողմերից՝ կախված զամբյուղ, կենտրոնում՝ թելերով գործած կանաչ շիշ:
Հեղինակ՝ Հայկ Մուշեղի Զաքարյան (1925)Նյութը՝ կտավ,յուղաներկՉափս՝ 70*60Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-205/3