Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Աղյուսե պատերով ինտերիերում՝ կիսատ գործված գորգով տորքի առջև, փայտե աթոռին կիսադեմով նստած երիտասարդ կին՝ գորգ գործելիս: Երկու ձեռքը տորքի մոտ, գլուխը առաջ խոնարհած, շիկահեր մազերը ետևում հավաքած: Հագին սև, մանր ծաղիկներով կարմիր զգեստ, սև գուլպաներ և կարմիր կոշիկներ: Տորքի կողկից կախված կարմիր թելերով լի գործած զամբյուղ: Հատակին՝ կարմիր թելի կծիկներով լի ծղոտե զամբյուղ: Եվս մեկ թելի կծիկ՝ աթոռի ոտքի մոտ՝ հատակին: Կնոջ թիկունքում՝ քարե երեք աստիճան, վերևում՝ պատուհան:
Հեղինակ՝ Հայկ Մուշեղի Զաքարյան (1925)Նյութը՝ Ստվարաթուղթ,կտավ,յուղաներկՉափս՝ 60*45Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-205/2