Նոր ժողովածու: Պրակ Ա, Բ, Գ, Դ (համակազմ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Նոր ժողովածու: Պրակ Ա, Բ, Գ, Դ (համակազմ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նոր ժողովածու: Պրակ Ա, Բ, Գ, Դ (համակազմ). Պրակ Ա՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Առաջին անգամ հրատարակեց Կարապետ Կոստանեանց. - Тифлисъ, 1892, типографiя И. Мартиросiанца; Պրակ Բ՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Բաղդատութեամբ հրատարակեց Կարապետ Կոստանեանց. - Тифлисъ, 1892, типографiя И. Мартиросiанца; Պրակ Գ՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Կ. Կոստանեանց. - Թիֆլիս, 1896, տպարան Մ. Շարաձեի և Ընկ.; Պրակ Դ՝ Միջնադարեան հայոց տաղեր ու ոտանաւորներ. Կ. Կոստանեանց. - Վաղարշապատ, 1903, տպարան Մայր աթոռ Ս. Էջմիածնի: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսներին սոսնձված է սև-կանաչ շեղ զոլերով ողորկ թուղթ: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են: Պրակ «Ա»-ի տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով 2 կնիք, նույն տեղում և պրակ «Դ»-ի վերջին էջ 84-ի ներքևի լուսանցքում՝ Լազարյան Ճեմարանի Արևելեան լեզուների ֆակուլտետի մանուշակագույն թանաքով կնիքը (կնիքների վրա գիծ է քաշված): Ֆորզացներին ու բազմաթիվ էջերին կան հասարակ ու կարմիր մատիտով նշումներ, որոնք՝ ըստ Ալվարդ Հայրապետյանի, պատկանում են Մուշեղ Աղայանին: Կազմերեսները և էջերը խունացած են, կռնակի և կազմի եզրերը՝ մաշված: Կազմող՝  Կոստանյան Կ. Էջ՝  76; 78; 69; 84 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1892; 1896; 1903 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  17,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/717