«Նորք»  -  Գիրք երրորդ

«Նորք» - Գիրք երրորդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով ամսագիր: I գլխում(60-63րդ էջ) Ուոտ Ոիիտմենի «Յեվրոպա» եւ Եմիլ Վերհարնի «Բանկիր» ստեղծագործությունների՝ Չարենցի թարգմանություններն են, գրված 1923.VI-ին: 263-րդ էջին Մանուկ Աբեղյանի «Տաղաչափության զարգացումը Չարենցի եւ ուրիշների բանաստեղծությունների մեջ» գրախոսությունը: Հեղինակը մանրամասն վերլուծում է Չարենցի եւ Տերյանի տաղաչափական արվեստը, նրանց վաստակը տաղաչափության նկատմամբ: Նշում է, որ նրանք զարգացրել են անապեստյան ոտանավորը: Ավելավանկ տողերով Չարենցը ավելի բազմազան եւ երաժշտական է դարձրել այն: Ապա անդրադառնում է Չարենցի եւ Աբովի կիրառած տաղաչափության տարբերության վերլուծությանը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1254 92 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2489