Շաբաթաթերթ «Գրական թերթ-16 /2006/:«Խնայողություն անճաշակության-» էջ` 4-րդ

Շաբաթաթերթ «Գրական թերթ-16 /2006/:«Խնայողություն անճաշակության-» էջ` 4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Վահագն Կարենցի /1924-1980/ հոդվածը տպագրված է «Գրքի ձևավորման և տպագրության հարցեր» խորագրի ներքո, որտեղ նա նշում է, որ մանկությունից զգացել է այնպիսի գրքերի բույրը` այդ թվում ` Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի-ն», որոնք զարդարում են իր գրադարանը` որպես պոլիգրաֆիական կատարման հիանալի նմուշներ: Այդ գրքերի հրատարակման տարիներին ոչ տեխնիկական խմբագրության բաժին կար, ոչ գեղարվեստական, և ոչ էլ արտադրական: Կար միայն մի մարդ ` Եղիշե Չարենց, որը հետևում էր գիքին` տառատեսակից սկսած մինչև կազմն ու շմուցտիտուլը: Այժմ հաճախ է գրվում թղթի հաջողության մասին, բայց չի գրվում նաև ճաշակի խնայողության մասին: 10 տարի առաջ Ե. Չարենցի ծննդյան 70-ամյակի առթիվ հրատ. է Պ. Սևակի կազմած «Ե. Չարենցի «Հատընտիրը»: Այս գրքին նախորդել է մի պոեմ, որը տպված էր ֆիննական ընտիր թղթի վրա` գրքի ճակատին զետեղված հեղինակի նկարով: Հոբելյանական գրքի թուղթը` երկրոդ կարգի է: Յուրաքանչյուր գիրք մի աշխարհ է,- գրում է հոդվածագիրը, բայց կան նկարիչներ, որոնք զարդարում են գրքերը, ինչպես կամենան: Իսկական գրականությունը պետք է լավորակ տպագրվի: Թղթի խնայողությունից առաջ` ճաշակի խնայողություն: Առաջին էջի վերին ձախ անկյունի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2407 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5642