Շաբաթաթերթ «Գրական թերթ»-17 /2368/ ., «Ե. Չարենցը եւ 1915-1923թթ. հայոց եղեռնը»էջ` 1-2

Շաբաթաթերթ «Գրական թերթ»-17 /2368/ ., «Ե. Չարենցը եւ 1915-1923թթ. հայոց եղեռնը»էջ` 1-2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Զաքարյանն իր ծավալուն հոդվածում նշում է, որ բանաստեղծի հայրենասիրությունն առավել ուժով դրսեւորվում է 1915-1923թթ. Կովկասի ռազմա-քաղաքական իրադարձությունների բովում: Հայկական կամավորական 6-րդ գումարտակի զինվոր Չարենցը ընկերների հետ 1915-ի օգոստոսին մեկնում է ռազմաճակատ, տեսնում ամայացած գյուղական խրճիթերն ու պատերազմի զոհերի անթաղ դիակներ, հասնում Վան քաղաք: Հենց այդ տպավորություններով 1916թ-ին հրատարակում է «Դանթեական առասպել» պոեմը, ուղեցույց ունենալով Դանթեի «Դժոխքը»: Անդրադառնալով «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմներին, նշում է, որ այստեղ տրոփում են 1918թ-ի մայիսի Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ- Ապարանի ճակատամարտերի եւ ՀՀ ստեղծման իրողությունն"րը, իսկ «Քամին» բանաստեղծությունը խտացնում է մի գետնահար ժողովրդի աղեկտուր բայց եւ հատուցման պահանջի առկախվող շերտեր ունեցող ղողանջներ: Ապա վերադարձել է պոեմանման «Երկիր Նաիրի» վեպին…: Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, ապրիլի 20 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4580 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6843