շաբաթաթերթ «Գրական թերթ»-30 /2384/., «Երկիր Նաիրի»

շաբաթաթերթ «Գրական թերթ»-30 /2384/., «Երկիր Նաիրի»

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Չեխոսլովակիայի խոշորագույն «Օդեն» հրատարակչությունը Ե. Չարենցի «Երկիր Նաիրի» անմահ վեպն արդեն ընթերցողի սեղանին է դրել: Գիրքը բնագրից թարգմանել է նշանաավոր հայագետ-կովկասագետ Վացլավ Չեռնին: «Երկիր Նաիրին» լույս է տեսել «Համաշխարհաին ընթերցարան» մատենաշարով: Ընդարձակ առաջաբանի հեղինակն է անվանի գրականագետ Վ. Նովուրնին: Պատասխնատու խմբագիր Կամիլ Խրոբակը .....«.Աշխարհի գրականություն» հանդեսում գրում է.«Չարենցը միշտ, հետագա ողջ կյանքի ընթացքում իր մեծ սրտով անսահման սիրել է իրեն ծնած ժողովրդին, երկրպագել անցյալի մեծերին, բոլոր հայերի նման Չարենցը նույնպես ծնկի է իջել միջնադարի վեհաշուք կոթողների առաջ:... .«Երկիր նաիրին» մնաց հայ գրականության ոսկե գանձարանում եվ հայ ժողովրդի բնավորության ուժեղ եվ թույլ կողմերի անկողմնակալ պատկերներով այսօր էլ հուզում ու ոգեշնչում է»: Չեխերեն «Ե.Ն» վեպը բարձր գնահատականի է արժանացել «Զեմեդելսկե նովինի», «Սվսբոդնե սլովո» օրաթերթերում եվ «Կմեն» գրական հանդեսում տպագրված գրախոսականներում,- գրում է հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հովհաննես Հարությունյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986 Նյութը՝  թուղթ, տպագիր Չափս՝  60 x 42 սմ Էջ՝  4 թերթ՝  Գրական թերթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4106 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6273