շաբաթաթերթ «Գրական թերթ»-4 /2356/. 2. Գրապայքար 1920-ական թվ.

շաբաթաթերթ «Գրական թերթ»-4 /2356/. 2. Գրապայքար 1920-ական թվ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նախկին նոյեմբերեկաններին ամեն կերպ ոչնչացնելու, գրականությունից դուրս թողնելու, անգամ խմբագրական կազմում Չարենցին չհանդուրժելու մոլուցքը նոր թափ է առնում, նշվում է հոդվածում: Այդ իմաստով մեջ է բերվում Ն. Զորյանի, Սիրասի, Վշտունու, Ն. Դաբաղյանի եւ այլոց դիմում- հայտարարությունները: Չարենցը Հայաստանի ղեկավարությանը հասցեագրում է հանգամանալի մի գրություն, ուր արծածվում է լուրջ ու շրջադարձային հարցեր, որոնք դժբախտաբար, մյուսների կողմից չեն գիտակցվում իրենց ամբողջ խորությամբ: 1920-ական թթ. գրապայքարի վերջակետը դնում է Ե. Չարենցը ասպարեզ հանելով «Էպիքական լուսաբացը», որը հակառակորդների կողմից խորհրդանշում էր «ինդիվիդուալիզմի», «անկազմակերպ աշխարհայացքի արտահայտություն: Գրապայքարի խավարչտին ծորաններում հանճարի լույսն անգամ չի թափանցում: Ահա այս պայմաններում հայ գրողնեերը թեւակոխում են իրենց գործի ու պայքարի նոր տասնամյակը: Գրապայքարը շարունակվում է եւ ընդունում ավելի սուր ու անզիջում բնույթ, հասնում քաղաքական անլուր մեղադրանքների` մինչ որ վրա է հասնում 1937թ. արյունոտ վերջաբանը…: Հեղինակ՝  Ամատունի Վիրաբյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1990, հունվարի 19 Չափս՝  59,5x42սմ Տպարան՝  Հկկ կենտկոմի հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4564 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6835