«Շահար մզկիթը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գրաֆիկական աշխատանքում պատկերված է Շահար մզկիթը, որը գտնվել է Երևանում: Մզկիթը պատկերված է դրսի կողմից, ուստի երևում են միայն շինության դրսի պատերը: Աջից պատկերված է մզկիթի մուտքը, որն իրենից ներկայացնում է եռանկյունաձև կամարով և արևելյան ճոխ զարդանախշերով մի շինություն: Մուտքի երկու կողմերից պատկերված են հարակից շինություններ, որոնց պատերը ավելի ցածրադիր են: Երկրորդ պլանում երևում են ուղղանկյունաձև շինություններ և մզկիթի լայնանիստ գմբեթը: Մզկիթի մոտ, դրսի կողմից, չադրաներով ծածկված նստած են երկու կին: Նկարի ձախ անկյունում գրված է 1934 թ. և պատկերված են երկու շների գլուխներ: Ձախից ներքևում գրված է «Шахарская мечеть». Հեղինակ՝  Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934 թ. Նյութը՝  ցինկոգրաֆիա, թուղթ Չափս՝  48, 4 x 38 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12409-6