Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծեսի պարագաներ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Շերեփ ծիսական- նավակաձև, խորը՝ երկնիստ, գոգավոր շերեփն ունի դրոշման տեխնիկայով դրվագված, զարդանախշ, տափակ, սրացող պոչ, որը միջին հատվածում հոծ է: Ստորին մասում՝ ոճավորված երկու վիշապներ՝ միահյուսված մարմիններով: Ծաղկաշղթայով երիզված զարդանախշ մակերեսին՝ կենդանիների պատկերներ՝ (ներքևից վերև) եղնիկ, շուն, այծ, առյուծ, ճագար, այծ, 2 թռչուններ: Ունի արաբատառ գրություններ և տարեթիվ. «Ալլահն է տալիս մեր սնունդը», «1280» (1901), «Շահրիստ» (շերեփի տիրոջ անունը), «1315» (1936), «Երանելի է, երբ շուրթը շուրթի վրա է»: Նման շերեփները օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների ժամանակ՝ օշարակը բաժանել են հավատացյալներին: Շերեփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձԼայնություն (սմ)՝ 5,5 սմԵրկարություն (սմ)՝ 37,2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-449