Շերեփ ծիսական

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծեսի պարագաներ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շերեփ ծիսական- նավակաձև, խորը՝ երկնիստ, գոգավոր շերեփն ունի դրոշման տեխնիկայով դրվագված, զարդանախշ, պոչ, որը միջին հատվածում հոծ է: Հիմքը մշակված է ցանցանախշով, գլխիկը՝ ժանեկազարդով, միջին հատվածը՝ ծաղկաշղթայով երիզված նախշերով, որոնց մեջ առանձնանում են վեց թռչնի պատկերները: Նման շերեփները օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների ժամանակ՝ օշարակը բաժանել են հավատացյալներին: Շերեփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Նյութը՝  պղինձ Լայնություն (սմ)՝  6,4 սմ Երկարություն (սմ)՝  36,8 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-450