Շերեփ ծիսական

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Ծեսի պարագաներ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Շերեփ ծիսական- նավակաձև, խորը՝ երկնիստ, գոգավոր շերեփն ունի հատման տեխնիկայով դրվագված, զարդանախշ, տափակ՝ սրացող պոչ: Ծաղկաշղթայով երիզված ժանեկազարդ մակերեսին պատկերված են՝ (ներքևից վերև) շուն, հեծյալ, երկու վիշապներով օղակված երկու շուն, միահյուսված մարմիններով երկու վիշապ, առանձին շրջանակների մեջ՝ կնոջ պատկեր, տղամարդ, երեխա, ճագար, հիմքի հատվածում՝ ծաղկագոտու մեջ՝ գրություն. պոչի վրա՝ «Մեր սնունդը տալիս է Ալլահը» (արաբատառ): Նման շերեփները օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների ժամանակ՝ օշարակը բաժանել են հավատացյալներին: Շերեփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Լայնություն (սմ)՝  6,7 սմ Երկարություն (սմ)՝  44 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-440