Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Կրոնական այլ ուղղությունների պաշտամունքի և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծեսի պարագաներ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Շերեփ ծիսական- նավակաձև, խորը՝ երկնիստ, գոգավոր շերեփն ունի հատման տեխնիկայով դրվագված, զարդանախշ, տափակ՝ սրացող պոչ: Ծաղկաշղթայով երիզված ժանեկազարդ մակերեսին պատկերված են՝ (ներքևից վերև) ճագար, հեծյալ, երկու վիշապներով օղակված երկու շուն, միահյուսված մարմիններով երկու վիշապ, առանձին շրջանակների մեջ՝ երկու տղամարդու պատկեր, ակրոբատ, որսորդ, ճագար, հիմքի հատվածում՝ ծաղկագոտու մեջ՝ գրություն և տարեթիվ. պոչի վրա՝ «Մեր սնունդը տալիս է Ալլահը» (արաբատառ), տարեթիվը՝ «1312 թ.» (1312 թ.՝ հիջրայի օրացույց =1933 թ.): Նման շերեփները օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների ժամանակ՝ օշարակը բաժանել են հավատացյալներին: Շերեփը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբՆյութը՝ պղինձԼայնություն (սմ)՝ 6,5 սմԵրկարություն (սմ)՝ 44,4 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-439