Ողբ ի Ս. Կաթուղիկեն

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ողբ ի Ս. Կաթուղիկէն Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ստեփաննոս Օրպէլեանի Ողբ ի Ս. Կաթուղիկէն. Բնագիրը յառաջաբանով եւ ծանօթութիւններով հրատարակեց Կարապետ Կոստանեանց. - Թիֆլիս, 1885, տպարան Մովսիսի Վարդանեան: Շապիկը բաց մոխրագույն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Էջեր 3-ի և 17-ի ներքևի լուսանցքներում, նաև վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 41-ի ներքևից 4-րդ տողում Հովհ. Թումանյանի կողմից ընդգծված է «փսաղտքն» բառը և տողի մոտ գրված է՝ «սաղմոս»: Կազմերեսները և էջերը մասնատված են: Հեղինակ՝  Ստեփանոս Օրբելյան Էջ՝  69 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  10,2 Երկարություն (սմ)՝  14,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/722-2