Ոսկի աքաղաղ: Մաս 1-2

Ոսկի աքաղաղ: Մաս 1-2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ոսկի աքաղաղ: Առաջին եւ երկրորդ մաս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Րաֆֆի. Ոսկի աքաղաղ: Առաջին եւ երկրորդ մաս. Հրատարակութիւն Յոփվհաննէս Ս. Ստեփանեանցի. (Արտատպած «Մշակ» լրագրից). - Թիֆլիս, 1882, Մովս. Վարդանեանցի եւ ընկ. տպարանում: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մանուշակագույն գործվածքով: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վրան դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև տիտղոսաթերթի ներքևի աջ մասում: Կազմերեսները և թերթերը խունացած են, կռնակը՝ խունացած և թեթևակի մաշված: Հեղինակ՝  Րաֆֆի Էջ՝  265 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կտոր, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1882 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  17,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/227-4