Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Գունավոր լուսանկարում պատկերված են ստեփանակերտցի ուստա Սիմոնը և այա Անինկա Բաբայանը ծառի շուքին նստած հաց ուտելիս: Սիմոնը կապույտ գծավոր վերնաշապիկով և կապտավուն տաբատով է: Գլխին կրում է հովանիով կտորե գլխարկ: Ծառի բնին հենված տատիկը ավանդական տարազով է: Գլխին կապած ունի սև, ծոպավոր գլխաշոր, տակից երևում է սպիտակ բերանկապին: Ճակատամասում երևում է դրամաշարը: Սեղանին երևում են հաց, մթերքներ և հավանաբար գինով լի ապակե բաժակ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 17.5Նվիրատու՝ Անդրեյ ՄանուչարյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍտեփանակերտՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1979թ.Բարձրություն (սմ)՝ 13Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8389
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-563