Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Բնօրինակի անվանում՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ներդիր ձողերի միջոցով իրար են միացված երկմաս ճարմանդը և 7 զարդատախտակ: Ճարմանդը եռագորտերի միասնություն հիշեցնող ոճավորված տեսակն է: Երրորդ գորտը ձևափոխված է. իր փոխարեն հանդես է եկել էլիպսաձև հավելված; Զարդատախտակները լայն են, երկար, ուղղանկյուն: Ճարմանդի մասերի և զարդատախտակների կենտրոնում ամրացված են մեկական գմբեթաձև ելուստներ, որոնց կենտրոնում ագուցված են մեկական փիրուզներ: Նմանատիպ փիրուզներ են ագուցված նաև անկյուններում: Տախտակները պատրաստված են ձուլման տեխնիկայով, իսկ զարդատախտակները՝ հյուսման և հատիկանախշման: Ոսկեջրած է: Հակառակ կողմում դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և վարպետի անվանատառերը՝«OK»:
Լայնություն (սմ)՝ 11.5Երկարություն (սմ)՝ 89Նյութը՝ արծաթ,ոսկեջուր, փիրուզՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿարինՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 1987թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6894/1
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-764