Պատմություն Հայոց ի սկզբանե մինչ ց Արշակունի հարստության հաստատությունը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Հայոց 'ի սկզբանէ մինչ ց 'Արշակունի հարստութեան հաստատութիւնը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց սկսնակ բանասէր (Ն. Տաղավարեան). Պատմութիւն Հայոց 'ի սկզբանէ մինչ ց 'Արշակունի հարստութեան հաստատութիւնը. (Հանուած «Բանասէր» հանդեսեն, հտ. Ե). - Պարիս, 1903: Շապիկը բաց դեղնագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, գիրքն ամբողջովին՝ մասնատված: Հեղինակ՝  Տաղավարյան Ն. Էջ՝  30 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  15,7 Երկարություն (սմ)՝  24 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/148