Պիտակ կոնյակի՝ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա. Ուղղանկյուն է, շագանակագույն հիմնագույնով: Պատկերված են լեռներ, Վանա լիճը և Ախթամար կղզին: Վերևում գրված է ‹‹IMPORTED FROM THE USSR››, ձախ կողմում՝ ցուցահանդեսներին շահած մրցանակներն են /2 հատ/, աջ կողմում Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ: Կենտրոնում կոնյակի անունն է՝ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››, ‹‹ARARAT /ARMENIAN BRANDY/ ACHTAMAR››, ‹‹СПИ›› տարբերիչ նշանը, աջ և ձախ կողմերում թնդությունը, տարողությունը, հնեցումը, ներքևում՝ ‹‹MATURED AND BOTTLED FOR ,,SOJUZPLODOIMPORT" MOSCOW››: բ. Կիսալուսնաձև է, կենտրոնում ներքևից շրջանաձև ելուստով, ոսկեգույն եզրաշերտով, շագանակագույն հիմնագույնով: Կենտրոնում՝ Հայաստանի գերբն է՝ ‹‹АРАРАТ›› գրությամբ, աջ և ձախ կողմերում անունն է՝ ‹‹ԱԽԹԱՍԱՐ›› /տպագրական սխալ ‹‹ԱԽԹԱՄԱՐ››/, ‹‹ACHTAMAR››: Զարդանախշված է խաղողի ողկույզներով: Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  ա.12.5, բ.12.5 Բարձրություն (սմ)՝  ա.9.5, բ.3.6 Նվիրատու՝  Երևանի կոնյակի գործարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3876/17ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  Փ-30