Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշակականք: Կվինտոսի Որատեայ Փլակկոսի Արվեստ քերթողական

Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշակականք: Կվինտոսի Որատեայ Փլակկոսի Արվեստ քերթողական

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշակականք: Կուինտոսի Որատեայ Փլակկոսի Արուեստ քերթողական Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Համակազմ երկու գիրք: Գիրք 1՝ Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշակականք. Թարգմանեալք ի չափս հայկականս եւ համառօտ մեկնութեամբք բացայայտեալք ի Հ. Արսենէ Կոմիտասայ Բագրատունիոյ Մխիթարեան վարդապետէ; Գիրք 2՝ Կուինտոսի Որատեայ Փլակկոսի Արուեստ քերթողական . Թարգմանեալ ի չափս հայկականս եւ համառօտ մեկնութեամբք բացայայտեալ ի Հ. Արսենէ Կոմիտասայ Բագրատունիոյ Մխիթարեան վարդապետէ. - Ի Վենետիկ, 1847, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով՝ կանաչ հիմնագույնով ու սև մանր ալիքաձև բծերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակը դարչնագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Գրքում կա ճակատանկար՝ Վիրգիլիոսի պատկերով: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը կա նաև գիրք 1 էջ 7-ի վերևի լուսանցքում և գիրք 2 վերջին էջ 48-ին հաջորդող թերթի դարձերեսին: Կազմերեներն ու կռնակը մասամբ մաշված են: Հեղինակ՝  Վիրգիլիոս, Պուբլիոս Մարոն; Քվինտոս Թարգմանիչ՝  Արսեն Կոմիտաս Բագրատունի Էջ՝  1` 128; 2` 48 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1847 Լայնություն (սմ)՝  18,3 Երկարություն (սմ)՝  26,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/600-1; 536/600-2