«Պոետիկայի հարցեր»

«Պոետիկայի հարցեր»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պոետիկայի հարցեր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գորշագույն կազմով, կազմին շրջանաձեւ դաջվածք: Անվանաթերթին հեղինակի ընծայագիրն է. «Եղիշե Չարենցի տուն-թանգարան... 17.4.76»: Աշխատության մեջ քննարկվում են գեղարվեստական մեթոդների, գրական սեռերի ու տեսակների էությունը, նրանց տարբերակման սկզբունքներն ու չափանիշները, ազգային լեզվի ու պոեզիայի ներքին կապը: Ժողովածուն բացվում է «Հեղինակի կողմից» առաջաբանով: Ներառում է «Գեղարվեստական մեթոդի էությունը», «Գրական ժանրերի հիմնական չափանիշները», «Լեզու եւ ոտանավոր», «Պոետիկան գործողության մեջ», «Պոետիկան ավանդույթի եւ նորարարության համակարգում» գլուխները: Վերջում հեղինակը անդրադառնում է «Եղիշե Չարենցը եւ Պուշկինի ժառանգությունը» հիմնախնդրին: Ֆորզացին եւ անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Էդ.Ջրբաշյան Նյութը՝  մոմլաթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1867 526 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6069