«Պռոշյանների տոհմանշանը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Ունիկալ գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Պատմական Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նկարում՝ երկու կամարները միացնող սյան գլխին երեւում է եզան գլուխ՝ բերանից օղակ կախված, որից շղթայված են իրար դեմ երկու առյուծներ՝ պոչերի ծայրերը վիշապագլուխ:Առյուծների գլուխների տակ. մեջտեղում՝ քանդակված է թեւատարած արծիվ՝ մագիլների մեջ խոյ բռնած: Գեղարդի վիմափոր բարձրաքանդակներից է. Պռոշյան իշխանների տոհմանշանը XIII դար: Արտանկարել է Կոջոյանը 1927թ. Գեղարդում. նկարի ներքեւի ձախ անկյունում նկարչի ստորագրությունն է, կենտրոնում անվանումը, աջ անկյունում՝ թվագրումը՝1927թ: Նկարի տակ ոսկեգույն թղթի վրա հեղինակը գեղագիր կարմիր տառերով գրել է.«Մեր մեծագույն բանաստեղծին սիրելի Յեղիշե Չարենցին Հակոբ Կոջոյանից 1933.6.VIII»: Նկարիչ՝  Հ. Կոջոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարդ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Նյութը՝  թուղթ, տուշ Չափս՝  24,5սմx34սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1380 42 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ2700