Սարդարի պալատի հայելապատ դահլիճը

Սարդարի պալատի հայելապատ դահլիճը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բացօթյա, ամառային դահլիճ է: Կամարները հայելապատ եւ զարդարված ոճավոր նախշերով ու պատկերներով: Շատրվանի առջեւ, գահի վրա Սարդարն է՝ ղեյլանի ծխափողը ձեռքին: Սրահում ծառաներն են եւ մեկ բազեակիր: Երեւում է ներքնաբակը պարտեզով եւ շատրվանով: Նկարի վերատպությունը փակցված է ամուր ստվարաթղթի, որն ունի մետաքսե երկտակ երիզ՝ կախելու համար: Նկարի ներքեւում մակագ. «Զեռկալնայա զալա վո դվորցե Երիվանսկոգո Սարդարյա»: Ներքեւում. Ս ռիսունկա կնյազա Գ.Գ.Գագարինա: Նկարի ետեւում նաեւ Ռուբիսի կնիքն է: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  ստվարաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1375 38 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ2696