Ռոստամ Զալ: Ժողովրդական վեպ: (Մոկաց բարբառով)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ռոստամ Զալ: Ժողովրդական վէպ: (Մոկաց բարբառով) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրի առաւ Գարեգին վրդպ. Յովսէփեան. Ռոստամ Զալ: Ժողովրդական վէպ: (Մոկաց բարբառով). Արտատպուած Ազգագրական հանդիսից. - Թիֆլիս, 1905, տպարան Մնացական Մարտիրոսեանցի: Շապիկը մոխրահարդագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և երկրորդ էջագրության վերջին էջ 39-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Ոչ բոլոր էջերն են կտրտված: Կազմերեսները մաշված և մասնատված են, գիրքը նույնպես մասնատված է: Էջ՝  52; 39 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1905 Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  27,8 Գրառող՝  Հովսեփյան Գ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  508/753