Վանա սազ: Հավաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգե...
Վանա սազ: Հավաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հեքիաթների, առածների և հանելուկների (Տեղական բարբառով)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Վանայ սազ: Հաւաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հէքեաթների, առածների եւ հանելուկների: (Տեղական բարբառով)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ժողովեց Գէորգ Գ. Շէրենց. Վանայ սազ: Հավաքածոյք Վասպուրականի ժողովրդական երգերի, հէքեաթների, առածների եւ հանելուկների: (Տեղական բարբառով): Առաջին մաս. Թիֆլիսի Ընկերութիւն հայերէն գրքերի հրատարակութեան. - Թիֆլիս, 1885, տպապարան Հովհ. Մարտիրոսեանցի: Շապիկը վարդագույն - հարդագույն ողորկ ամուր թղթից է: Առասջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում՝ սև թանաքով ընծայագիր՝ «Յովհաննէսին Ֆիլիպից»: Էջ 187-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած ու մաշված են, գիրքը՝ մասնատված:
Էջ՝ (Ա-Ե), 187Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1885Լայնություն (սմ)՝ 15Երկարություն (սմ)՝ 21Կազմող՝ Շերենց Գ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/754