Սանդերք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փայտյա ուղղանկյունաձև, ,գործիք է, որը նախատեսված է բուրդ գզելու համար: Կազմված էհետևյալ բաղկացուցիչ մասերից՝ հիմք, ոտքեր և ատամներ: Հիմքը երկու ծայրերից աստիճանաբար կորացող փայտյա հատված է, որի վրա արված 2 նեղ, իրար զուգահեռ փորվածքների վրա մեխերով ամրացված են ոտքերը՝ նրա հետ ազմելով եռանկյունի: Հիմքի և ոտքերի վրա սխեմատիկ կարգով պատկերված են կենաց ծառի ոճավորված պատկերներ: Ոտքերի վերնամասում ամրացված են երկաթյա իրար զուգահեռ ատամները, որոնց մեջ տեղադրված է փայտյա մի հարմարանք: Այն դրվում է սանդերքը չօգտագործելու ժամանակ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  երկաթ,փայտ Չափս՝  43x32 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7055/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-572/2