Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Մոխրագույն, մեկ կանթանի, իրանը ուռուցիկ է, բարձր վզով, դեպի դուրս ծռված շրթով: Կանթը ունի ուղղահայաց կտրվածք և ելուստ կենտրոնում: Վիզը զարդարված է ուղղահայաց փայլեցված գծերով: Վզի տակով անցնում են 3 ներճկված գծեր, երկու այդպիսի գծեր անցնում են կենտրոնով, որոնց ներսի տարածությունը զարդարված է շևրոնաձև գծերով: Հատակը օղակաձև է և ուռուցիկ:Շրթի և վզի մի մասը ջարդված է: Կան նաև քայքայված փոսիկներ: Տրամագիծ (սմ)՝  30x10 Բարձրություն (սմ)՝  38 Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  Դիլիջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. II հազարամյակ Հայտնաբերման ժամանակը՝  1964թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Դիլիջան քաղաքի երկրագիտական թանգարան-պատկերասրահ Շիֆր՝  ԴԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  650/1գ Բաժնեհաշվառանիշ՝  67