«Սբ Աննա ռուսական եկեղեցին»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Նիկոլաևյան ռուսական եկեղեցին: Այն հատակագծում քառանկյուն է, կենտրոնում տեղադրված է մեծ գմբեթը, իսկ կառույցի չորս անկյուններում՝ համապատասխան չորս փոքր գմբեթներ: Կառուցված է ռուսական ճարտարապետությանը բնորոշ ոճով, հարուստ է որմնամույթերով, կամարազարդ է, չակտոնը զարդարված է քանդակազարդ գոտիով: Եկեղեցին քարաշեն է, մուտքը աստիճանավոր է: Եկեղեցին կառուցվել է 1901 թ.-ի սկզբում Վ. Միրզոյանի, հետո՝ Ս. Կիտկինի ղեկավարությամբ: Գտնվում էր այժմյան Շահումյանի անվան հրապարակում: Աջից ներքևում՝ Լ. Հակոբյան: Հեղինակ՝  Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  44, 5 x 34 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11861-3