Սիլիհտարի պարտեզները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրավոր, երկնագույն: Երկնագույն ֆոնին մուգ կապույտով տպված են ծաղիկներ, ծովի ալիքներ և լուսին, իսկ գրքի կողին նույն գույնով տպված է վերնագիրը: Անվանաթերթին մատենագիտական տվյալները և մի փոքրիկ նկար՝ գիրք կարդացող երիտասարդ կնոջ պատկերով: Հեղինակի անունը և նկարը՝ սև, իսկ մնացած տվյալները՝ նարնջագույն: Ֆորզացը գունավոր, թեմատիկ՝ կանաչ և շագանակագույնով պատկերված է ծով, փոքրիկ նավակ մարդկանցով, ափին՝ ծառեր և զբոսնող կին,որ գիրք է կարդում: Գրքի սուպերշապիկը գունավոր՝ արևելյան քաղաքի պատկերով /սև, կապտավուն/: Սուպերշապիկին ևս գրքի մատենագիտական տվյալները նույն գույնով: Հեղինակ՝  Զապել Եսայան Էջ՝  298 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935թ. Չափս՝  12,8x17,7 Նկարիչ-Ձևավորող՝  Ե.Սարգսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3252