Սիսուան: Համագրություն Հայկական Կիլիկիոյ և Լևոն Մեծագործ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սիսուան: Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հաւաքեալ ի Հ. Ղեւոնդեայ Վ. Մ. Ալիշան յուխտէն Մխիթարայ. Սիսուան: Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ. - Վենետիկ, 1885, Ս. Ղազար: Մեծադիր գիրք է՝ ամուր ստվարաթղթե կազմով: Կազմերեսները պատված են մուգ մոխրագույն` մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Կռնակը և կազմի անկյունները սև կաշվից են: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները սպիտակավուն, մատնեքավոր մակերերեսով սոսնձալաթից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 592-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին, նաև առանձին թերթերի վրա կան բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր նկարներ, պատկերներ և քարտեզ: Գրքում կա նաև երիզավոր էջանշան (լյասսե): Կազմերեսները թեթև խունացած են: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  (Ա-ԺԵ), 592, 17 թ. նկ, քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  24 Երկարություն (սմ)՝  32 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/4-1