Սիսուան: Համագրություն Հայկական Կիլիկիոյ և Լևոն Մեծագործ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սիսուան: Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հաւաքեալ ի Հ. Ղեւոնդեայ Վ. Մ. Ալիշան յուխտէն Մխիթարայ. Սիսուան: Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ. - Վենետիկ, 1885, Ս. Ղազար: Մեծադիր գիրք է՝ ամուր ստվարաթղթե կազմով: Կազմերեսները պատված են սև, մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Կռնակը մուգ շագանակագույն կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Ֆորզացները սպիտակավուն, մատնեքավոր մակերերեսով սոսնձալաթից են: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի միջև կա ճակատանկար՝ Ղևոնդ Ալիշանի պատկերով: Գրքի էջերին, նաև առանձին թերթերի վրա կան բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր նկարներ, պատկերներ և քարտեզ: Կազմերեսները խունացած են, կազմը առանձնանում է գրքից, որոշ էջեր մաշված են: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  (Ա-ԺԵ), 592, 17 թ. նկ., քարտեզ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  23,5 Երկարություն (սմ)՝  31,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/4-2