Սկիզբն երկանց: Վեպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սկիզբն երկանց: Վէպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պերճ Պռօշեանց. Սկիզբն երկանց: Վէպ. - Թիֆլիս, 1892, տպարան «Արօր» Տ. Նազարեան: Շապիկը հարդագույն երանգով թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակը նոր է՝ բաց հարդագույն ամուր թղթից: Տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծ. Յովհաննէս Թումանեանին՝ մեր երիտասարդ բանաստոեղծին հեղինակից»: Կազմերեսները և էջերի մի մասը խունացած են, որոշ էջերին կան կեղտաբծեր: Հեղինակ՝  Պռոշյան Պ. Էջ՝  450 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1892 Լայնություն (սմ)՝  12,5 Երկարություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/76