«Սովետական արվեստ»- 12 Ռ. Դավթյան «Չարենցի կոմիտասյան մասունքներից», էջ` 43-47

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Սարգիս Բայանդուր, պատ. քարտուղար` Խաչատուր Ավագյան: Համարում զետեղված է երեք ներդիր` շապիկի առաջին էջին`Ֆերդինանտ Մանուկյանի «Անուրջները» էջին` Ն. Թորոյանի «Գոհարիկը» եվ Էդ..Արծրունյանի «Սիրահարները» աշխատաքնների գունավոր վերատպություններն են: 44, 45-րդ էջերին եվ վերջում` շապիկի ներսում, մանուշակագույն թանաքով ընդգծումներ կան: Հոդվածագիրը նշում է, որ Չարենցը Կոմիտասով հափշտակվել է դեռ 20-ական թթ.:1923թ. աշնանը Ե. Չարենցը Արուս Ոսկանյանի հետ այցելել է Կոմիտասի սաներից մեկին` Աղավնի Մեսրոպյանին` Կոմիտսի մասին թարմ տեղեկություններ ստանալու: Երկյուղածությամբ ու հափշտակությամբ դիտել Կոմիտասին վերաբերող իրերը, սիրով լսել Ա. Մեսրոպյանի կատարումները, որին հետո կցել է «պռազդնիկ »/տոն/ բառը: Ըստ Չարենցի հայ երաժիշտներից միայն Ռոմանոս Մելիքյանն է հետեվել Կոմիտասին :Կոմիտասի նկատմամբ ունեցած արտակարգ սիրո արտահայտութփյունն 1936-ին գրած «Կոմիտաս» պոեմը , որը հայ ժողովրդի վերջին 100-ամյա պատմությունն է:Այն կոմիտասյան արվեստի փառաբանումն է ու նրա հավիտենականության հավաստումը, կյանքի ու գործի իմաստավորումն ու արժեքավորումը: Պոեմից հետո գրեց նոր ռեքվիեմներ: Հոդվածագիրը հոդվածում նշումէ.«Վերցնելով ժողովրդից նրա երգն ու տաղը` Կոմիտասը մշակել, նորից վերադարձրել է ժողովրդին»: Կոմիտաս եվ Չարենց հանդիպման մասին անդրադարձել են նաեվ Ռ. Զարյանի հուշերում: Կոմիտաս եվ Չարենց անմիջական առնչությունների ամբողջական ուսումնասիրությունը պետք է շարունակվի, -գրում է Ռ. Դավթյանը: Ներդիր` Լեոնիդ Իլյիչ Բրեժնեվ, էջի ներքեվում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3261 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6167