«Սովետական արվեստ»  N11

«Սովետական արվեստ» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմին նկարիչ Ջանիկ Գասպարյանի՝ կարմիր ու սեւի համադրությամբ ձեւավորումն է: Ամսագրում զետեղված են մեկ գունավոր, մեկ երկգույն վերատպություններ: 62-րդ էջին «Նոր էքսպոզիցիայով» խորագրի ներքո ներկայացվում է գրականության եւ արվեստի թանգարանի հայ թատրոնի պատմության ցուցահանդեսում կազմակերպված նոր էքսպոզիցիան: Երկու սրահներ տրամադրվել են խորհրդահայ թատրոնին: Առանձնացվել է բաժին՝ «Նոր թատրոնի սկզբնավորումը՝ փաստաթղթերում»: Ցուցադրվել է Չարենցի գրությունը. «Եր.դրամատիկական ստուդիայի վարիչ ընկ.Վարդան Միրզոյանին. Լուս. ժող. կոմիսարի կարգադրությամբ հայտնում ենք, որ Ձեր ղեկավարության ներքո գտնվող դրամատիկական ստուդիան... ՀՍԽՀ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչ Ե.Չարենց»: Այս պաշտոնում Չարենցն աշխատել է 1920թ. դեկտեմբերից: վերոհիշյալ փաստաթուղթը թվագրած է «30.XII.1920»: Կազմին հաջորդող էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1313 220 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2617