«Սովետական գրականություն» N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույնի եւ կապույտի համադրությամբ կազմով: «Գրական դիմանկար» բաժնում Լեմ.Մարությանի «Գուրգեն Մահարի» հոդվածն է, ուր հեղինակը վերլուծել է գրողի ստեղծագործական ուղին, անդրադառնում նրա «Երիտասարդության սեմին» երկին: /էջ 129/: Ամենահետաքրքիր հատվածները նվիրված են Չարենցի հետ հեղինակի առաջին հանդիպումներին: Մահարին բանաստեղծին նկարագրելիս չի գործածում ամպագոռգոռ էպիտետներ: Գրում է «Կարճ , կեռ քիթ, սուր աչքեր», մի այլ տեղ՝ «Մի երիտասարդ, անշուք, թափթփված անփույտ»: Նրա ոգեւորությունը Չարենցով այնքան հեռու է գնում, որ 2 անգամ կրկնում է «դժվար, շատ դժվար գործ է Չարենցից հետո բանաստեղծ դառնալ»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1271 381 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5344