«Սովետական գրականություն» N 4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կապույտի եւ երկնագույնի համադրությամբ կազմով: «Վ.Ի. Լենինի ծննդյան 92-րդ տարեդարձը» բաժնում Ա. Մնացականյանի «Վ. Ի. Լենինը եւ հայ կուլտուրայի գործիչները» հոդվածն է: Հեղինակը նշում է, /էջ 13/ որ Հոկտեմբերյան հեղաշրջման օրերին Չարենցը ոգեշնչվել է լենինյան գաղափարներով եւ 1918 թ. մտնում Կարմիր Բանակի շարքերը: Նա զենքը ձեռքին մասնակցում է հեղափոխության հաղթանակի համար մղվող մարտերին: 1921թ. Չարենցը Մոսկվայում էր եւ մասնակցում է Մեծ Թատրոնում կայացած համագումարի նիստին: Լսում է Լենինի ճառը, տոգորվում առաջնորդի կերպարով: 1923-24թթ. կերտում է Լենինի կերպարը բազմաթիվ երկերում: 1924թ. հունվարի 23-ին Չարենցը մինչեւ Միությունների տուն ուղեկցում է Լենինի աճյունը, մտորումների մեջ հյուսում իր ռադիոմանիֆեստը եւ գրում «Ռադիո, Մոսկվա, Կրեմլ ...» երկը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1962 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1271 382 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5345