«Սովետական գրականություն» N 7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին սև տպատառեր են: «Գրախոսություն» բաժնում Վ. Դավթյանի «Գ. Մահարու Երկերը» գրախոսությունն է /էջ 135/, ուր հեղինակն արտահայտում է այն միտքը, որ Մահարին չէր կարող հեռու կանգնել նոր կյանքի հորձանուտից և որ նրա ստեղծագործության մեջ Ե. Չարենցի բարերար ազդեցության ներքո սկսում են մուտք գործել նոր թեմաներ, նոր կյանքի ու կենցաղի պատկերներ: Նա ազատագրվում է սիմվոլիստական պոեզիայի ազդեցությունից և Չարենցի, Սարյանի ...հետ միասին դառնում է հայ պոեզիայի ակտիվ շինարարներից մեկը: Չարենցն իր շառաչուն տողերով երգում էր հեղափոխության հաղթանակն ու նրա առաջնորդի հանճարը: Մահարին ուրույն ձևով էր երգում այդ ամենը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1264 363 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5326