«Սովետական դպրոց» N29  «Ե.Չարենցի ծննդյան 80-մյակի տոնակատարության առթիվ»

«Սովետական դպրոց» N29 «Ե.Չարենցի ծննդյան 80-մյակի տոնակատարության առթիվ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջին Արմենպրեսի հաղորդագրությունը Ե.Չարենցի 80-ամյակին նվիրված հանդիսություններին է վերաբերվում: Այս առիթով ստեղծվել է հանձնաժողղով Կ.Դեմիրճյանի նախագահությամբ, որը կայացավ հուլիսի 13-ին: Ելույթ ունեցան Վ.Համբարձումյանը, Վ.Պետրոսյանը, Ս.Խանզադյանը, Է.Ջրբաշյանը, Գ.Խանջյանւը և ուրիշներ: Որոշում կայացվեց հոբելյանական հանդիսավոր նիստը անցկացնել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում 1977թ. նոյեմբերին: Անցկացնել գրական երեկոներ տարբեր շրջաններում, կազմակերպել գիտական նստաշրջան, հրատարակել «Հատընտիր» հայերեն և ռուսերեն, թողարկել մեդալ և կրծքանշան: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2025 475 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5005