«Սովետական Հայաստան»-117 /20138/., «Հավաքական հանճ...
«Սովետական Հայաստան»-117 /20138/., «Հավաքական հանճարի հուշարձան»-4-րդ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Չարենցագետ Դավիթ
Գասպարյանն իր հոդվածում նշում է, որ Չարենցը իր ժամանակի այն գրողն է, որի ստեղծագործությամբ իմաստավորվում է գրականության պատմությունը եւ պայմանավորվում գեղարվեստական խոսքի պատմական զարգացումը: Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ու պոեմ ժողովրդի պատմության, հանրության կյանքի, անհատի
ճակատագրի ու հոգեբանության գեղարվեստական վավերագիր է: ներկա պահի մեջ Չարենցը միշտ էլ հավիտենականության
զգացողություն ուներ եւ իր ժամանակի պես կենդանի զգում էր ոչ միայն անցյալը, այլեւ գալիք ժամանակների նյութական առկայությունը: Չարնեցի
պոեզիայում իրար հետ խոսում են ժամանակները, որոնց մեջ դարերի հեռավորություն կա... Մի կյանքի մեջ Չարենցը ապրեց մի քանի կյանք, որ արտահայտվել է եւ նրա ստեղծագործական որունումների մեջ, եւ անձնական կյանքում:
Չարենցի ստեղծագործական որոնումների իմաստն այն է, որ պիտի մաքառումով հաղթահարել արվեստի ու կյանքի դժվարին վերելքը, խոհերից քերել «սին տենչերի փոշին» ու ճանապարհ ընկնել «մեծ ճանապարհ նորից»:Միայն այդպես բանաստեղծը ժամանակի մեջ կարող էր կանգնել իբրեւ ժողովրդի հավաքական
հանճարի հուշարձան, իբրեւ ոգու անաղարտ ասպետ ու վսեմագույն մի քաղաքացի,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4259
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6506