«Գրական թերթ»-18 /2334/., «Չարենցի յոթ դասերը»էջ`1,3

«Գրական թերթ»-18 /2334/., «Չարենցի յոթ դասերը»էջ`1,3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գ. Էմինն այս հոդվածում նշում է, որ դեռեւս 16-17 տարեկան մեկ տարի շփվել է Չարենցի հետ, լսել նրա զրույցները, ցույց տվել նրան իր առաջին բանաստեղծական թոթովանքները` ուսանելով չարենցյան այն ճեմարանում կամ համալսարանում, որը վճռական դեր է կատարել իր կյանքում: Նշում է չարենցյան համալսարանի ամենից կարեւոր մի քանի դասերը, որոնք այսօր էլ չափազանց անհրաժեշտ են յուրաքանչյուր նոր բանաստեղծի համար... Դաս առաջին- Թե ուզում են երգդ լսեն` ժամանակիդ շունչը դարձիր... Դաս երկրորդ-երգը երկրից է աճում եւ ոչ թե ձայներից կամ բառերից դաս Երրորդ-Բանաստեղծը մեծ է ոչ թե իր նետի մեծությամբ.... նշանի ահագնությամբ, որ հանճարներ է սերում... Չորրորդ դասը, որն անմիջապես ծնվում է նախորդից, այն է, որ բանաստեղծության մեջ հավասարապես կարեւոր են եւ ինքը բովանդակությունը, մեծ ասելիքը, եւ ինչպեսը: Չարնեցի հինգերորդ կարեւոր դասը վերաբերում է ավանդներին եւ նորարարությանը, նրան, թե որն է ազգայինը պոեզիայում: Նա ստեղծեց այն նորը, որը պիտի հետո դառնար ազգային, նոր ավանդ: Վեցերորդ եվ ամենից կարեւոր դասն այն է, որ բանաստեղծը պիտի լինի ազնիվ, սկզբունքային: Չարենցի յոթերորդ իմաստուն դասը` մանավանդ պատմության դժվարին ժամանակներւոմ կարողանալ տարբերել այն ժամանակվա անարդարությունից դառնացած ու գազազած ազնիվ ու սկզբունքային մարդկանց... Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կիքն է: Հեղինակ՝  Գեւորգ Էմին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4255 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6502