«Սովետական Հայաստան»-117 /20138/., «Հավաքական հանճարի հուշարձան»-4-րդ

«Սովետական Հայաստան»-117 /20138/., «Հավաքական հանճարի հուշարձան»-4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Չարենցագետ Դավիթ Գասպարյանն իր հոդվածում նշում է, որ Չարենցը իր ժամանակի այն գրողն է, որի ստեղծագործությամբ իմաստավորվում է գրականության պատմությունը եւ պայմանավորվում գեղարվեստական խոսքի պատմական զարգացումը: Նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ու պոեմ ժողովրդի պատմության, հանրության կյանքի, անհատի ճակատագրի ու հոգեբանության գեղարվեստական վավերագիր է: ներկա պահի մեջ Չարենցը միշտ էլ հավիտենականության զգացողություն ուներ եւ իր ժամանակի պես կենդանի զգում էր ոչ միայն անցյալը, այլեւ գալիք ժամանակների նյութական առկայությունը: Չարնեցի պոեզիայում իրար հետ խոսում են ժամանակները, որոնց մեջ դարերի հեռավորություն կա... Մի կյանքի մեջ Չարենցը ապրեց մի քանի կյանք, որ արտահայտվել է եւ նրա ստեղծագործական որունումների մեջ, եւ անձնական կյանքում: Չարենցի ստեղծագործական որոնումների իմաստն այն է, որ պիտի մաքառումով հաղթահարել արվեստի ու կյանքի դժվարին վերելքը, խոհերից քերել «սին տենչերի փոշին» ու ճանապարհ ընկնել «մեծ ճանապարհ նորից»:Միայն այդպես բանաստեղծը ժամանակի մեջ կարող էր կանգնել իբրեւ ժողովրդի հավաքական հանճարի հուշարձան, իբրեւ ոգու անաղարտ ասպետ ու վսեմագույն մի քաղաքացի,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4259 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6506