«Սովետական Հայաստան»-135 /20156/., «Պոեզիայի տոն Չ...
«Սովետական Հայաստան»-135 /20156/., «Պոեզիայի տոն Չարենցավանում»
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Արմենպրեսի թղթակիցների հաղորդումը վերաբերում է Չարենցավանի քաղաքային
մարզադաշտում կայացած Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին նվիրված պոեզիայի տոնին: Մինչ հանդիսությունը հյուրերն այցելել են Ե. Չարենցի հուշահամալիր, թանգարան: Հանդիսությանը ելույթ են ունեցել ուկրաինացի
թարգմանիչ Իվան Դրաչը,
Վր. գրողների միության վարչության քարտուղար Տանսուղ Չարկվիխանին, որը ասել է`
1929-ին Հայաստան այցելած խմբի մեջ են եղել նաեվ Տ.Տաբիձեն եւ Պաուլո Յաշվիլին: Հիացած հայ ժողովրդի եւ հայ գրողների հյուրասիրությամբ `Յաշվիլին անսպասելիորեն Չարենցին ասել է .«Եթե երբեւէ իմանամ, որ որեւէ հայ գրող ինձնից շատ է սիրում Հայաստանը, ինքնասպան կլինեմ»: Ապա հանդիսությանը ելույթ են ունեցել Ե. Չ. անվան մրցանակի դափնեկիր Ե. Նիկոլաեւսկայան, բուլղ. գրող Վրրան. Ստամատովը, բանաստեղծ Անդրեյ
Վոզնեսենսկին: Եգոր Խնակը իր շնորհակալական խոսքում ասել է, որ հայ ժողովրդի մեջ տեսնում է Չարենցի կերպարը, նրա դիմանկարը տեսնում է երկնահաս սարերում ու խորախոր ձորերում Հայաստան երկրի սահմաններից դուրս... Ե.Չարենցին նվիրեցին իրենց խոսքը Ս. Կապուտիկյանը, Գ. էմինը, Հր. Հովհաննիսյանը, Լ.
Դուրյանը, Ն. Միքայելյանը, Ա. Սահակյանը: Տոնն ավարտվել է թատերականացված հանդեսով, նչել են չարենցյան բանաստեղծություններ, Չարենցի խոսքերով ստեղծած երգեր:
Ե. Չարենցին նվիրեցին իրենց խոսքը Ս. Կապուտիկյանը,Գ.
Էմինը, Հր. Հովհաննիսյանը, Լ. Դուլյանը, Ն. Միքայելյանը, Ա. Սահակյանը: Տոնն ավարտվել է թատերականացված հանդեսով, հնչել են չարենցյան բանաստեղծություններ, Չարենցի խոսքերով ստեղծված երգեր:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4282
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6530