«Սովետական Հայաստան» N164  «Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի տոնակատարության առթիվ»

«Սովետական Հայաստան» N164 «Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի տոնակատարության առթիվ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հաղորդվում է, որ ՀԿԿ-ը որոշել է հանդիսավորությամբ նշել Ե.Չարենցի հոբելյանը: Ստեղծվել է հանրապետական հոբելյանական հանձնաժողով՝ ՀԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի նախագահությամբ: Տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որը քննարկել է միջոցառումների հետ կապված հարցերը: Ելույթ են ունեցել Վ.Համբարձումնյանը, Վ.Պետրոսյանը, Ս.Խանզադյանը, Վ.Մնացականյանը, Էդ.Ջրբաշյանը, Լ.Հախվերդյանը, Գ.Խանջյանը և ուրիշներ: «Գիտելիք» ընկերությունը կանցկացնի գրական երեկոներ, դասախոսություններ: Գրականության ինստիտուտը, Պետհամալսարանը և մանկավարժական ինստիտուտը կկազմակերպեն համատեղ գիտական նստաշրջան: «Սովետական գրող» եւ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիան կհրատարակեն բանաստեղծի երկերի «Հատընտիրը», «Երկիր Նաիրին» Գ.Անանյանի աշխատությունը: Հեռուստատեսության և Ռադիոյի պետկոմին հանձնարարվել է նկարահանել վավերագրական ֆիլմ և այլ միջոցառումներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1971 470 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4875