«Սովետական Հայաստան» N246    «Եղիշե Չարենցի պոեզիան ուկրաիներեն»

«Սովետական Հայաստան» N246 «Եղիշե Չարենցի պոեզիան ուկրաիներեն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջին մի փոքրիկ ծանուցում է այն մասին, որ Ուկրաինայի «Դնեպր» գեղարվեստական գրականության հրատարակչությունը լույս է ընծայել «Եղիշե Չարենցի պոեզիան» ժողովածուն, որ կազմել և թարգմանել է ուկրաիներենի ՀՍՍՀ կուլտուրայի վաստակավոր գործիչ Վիկտոր Կաչևսկին: Նա թարգմանել է նաև Իսահակյանի, Թումանյանի, Սարմենի, Գ.Սարյանի, Աշոտ Գրաշու ստեղծագործությունները: Նրա «Բարև, իմ Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է Պավլո Տիչինայի մրցանակի: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2106 504 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5083