«Սովետական Հայաստան»N22(2958) «Երկու թանկ անուն»էջ`4-րդ

«Սովետական Հայաստան»N22(2958) «Երկու թանկ անուն»էջ`4-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գր. Հակոբյանի հոդվածը Ե. Չարենցի եվ Ա. Բակունցի բարեկամության ու հոգեհարազատության մասին է: Չարենցն ու Բակունցը գրականության մեջ իրար հանդիպելուց եվ միմյանց հետ անձնական ծանոթություն ու մտերմություն հաստատելուց հետո` մինչեվ 1937թ. մնացին լավագույն բարեկամներ` իրենց հետեվից թողնելով հոգեհարազատության մի վսեմ պատմություն, որը նրանց մահով ոչ թե վերջացավ, այլ ավելի տեսանելի ու շոշափելի դարձավ: Ուսուցիչ եղած տարիներին նա զգացել էր, որ դպրոցներին անհրաժեշտ են լավ դասագրքեր: Եվ նա սիրով իր կազմած 1-ին դասաքրքում, որ տպագրվեց 1928-ին, որոշ փոփոխությամբ վերահրատարակվեց 1930-ին, զետեղվել էր Ա. Բակունցի «Ծատուր տղան» եվ «Տրախտորի մաշինը»պատմվածքները, որոնք Չ-ին այնքան էին գրավել ու հմայել, որ երբ լույս տեսավ նրա «Մթնաձորը» պատմվածքների ժողովածուն, Չարենցը նրա վրա մակագրեց, որ երբ հետո տպագրվեց «Էպիքական լուսաբաց»-ում, «Ակսելին` «Մթնաձոր»-ը կարդալուց հետո. «Քո մթնաձորում թախիծն է ծորում...», նույն գրքի մեկ օրինակը նվիրել է Բ-ին, սրտառուչ ընծայականով, «Սիրելի Ակսելին` միակ բարեկամիս» չարենց-բակունցյան բարեկամությունը կյանքում կարճ տեվեց, հազիվ մեկ տասնամյակ: Բայց նրանց բացառիկ հոգեհարազատության պատմությունը դարեր կգոյատեվի եվ սերունդներին կասի, թե ինչպիսի անսահման սիրով էին սիրում նրանք իրար: Չ-ի գրական նվիրումներում միշտ միշտ էլ կմնա Բակունցի պայծառ կերպարը, իսկ Բակունցի «Կյորես»-ում ու նրա բնաբանում` Չարենցի հիշատակն ու «Երկիր Նաիրի» վեպի գորովալից շունչը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Գրիգոր Հակոբյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4267 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ6515