Սուրբ Մեսրոպ

Սուրբ Մեսրոպ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սուրբ Մեսրոպ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ատոմ Եարճանեան - Սիամանթօ. Սուրբ Մեսրոպ. - Կ. Պոլիս, 1913, տպարան եւ կազմատուն Օ. Արզուման, N199: Շապիկը կոշտ հարդագույն թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, իսկ վերջին կազմերեսին՝ տպագրման վայրն ու ժամանակը: Ֆորզացները բարակ հարդագույն թղթից են: Առաջին և վերջին ֆորզացների վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է Մեսրոպ Մաշտոցի պատկերով ճակատանկարը: Կազմերեները և թերթերը խունացած են: Հեղինակ՝  Սիամանթո Էջ՝  30 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/396