Ստեփանոս Նազարյանց: Հատոր II

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ստեփանոս Նազարեանց: Հատոր II Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Լէօ. Ստեփանոս Նազարեանց: Հատոր II. - Թիֆլիս, 1902, տպարան Մ. Մարտիրոսեանցի: Շապիկը հարդագույն երանգով ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է կարմիր ու դարչնագույն մանր նախշերով լայն ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում կապույտ ոճավոր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին պատկերված է շագանակագույն մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում կապույտ տառերով տպագրված է հրատարակչի ազդագիրը: Կռնակին սոսնձված է ստվար սպիտակ թղթաշերտ: Տիտղոսաթերթին հաջորդում է Ստեփանոս Նազարյանի սև-սպիտակ ճակատանկարը: Էջեր 225, 270, 278, 342 և 355 պատկերված են համապատասխանաբար Միքայել Միանսարյանցը, Անանիա Սուլթան-Շահը, Սմբատ Շահազիզյանը, բժ. Դավիթ Ռոստոմյանցը և բժ. Գաբրիել Տեր-Հովհաննիսյանը: Կազմերեսները խունացած են, վրան կան մանր սնկահետքեր: Գիրքը վերականգնված է: Հեղինակ՝  Լեո Էջ՝  VIII, 406, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/190-2