Սրբավայրեր: Տեղագրություն Վասպուրականի - Վանա նահանգի գլխավոր եկեղեցյաց վանորեից և ուսումնարանաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի - Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց Վանօրէից եւ ուսումնարանաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրեց Գէորգ Շէրենց. Սրբավայրեր: Տեղագրութիւն Վասպուրականի - Վանայ նահանգի գլխաւոր եկեղեցեաց Վանօրէից եւ ուսումնարանաց. - Թիֆլիս, 1902, տպարան ընկ. «Վերիչև և Կամենմախէր» / типогр. т-ва «Веричевъ и Каменмахеръ»: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ բաց և մուգ շագանակագույն շեղ զոլերով ու կանաչ-բալագույն ալիքաձև նախշերով: Կռնակը նեղ է՝ մուգ շագանակագույն սոսնձալաթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, սրան հաջորդող հեղինակի՝ առ Պ. Խ. Տեր-Մարգարեանց տպագիր շնորհակալագրի էջի ներքևի լուսանցքում և վերջին ֆորզացի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը թեթևակի մաշված է, էջերը՝ խունացած: Հեղինակ՝  Շերենց Գ. Էջ՝  161, III Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/285