Հայկական խնդիրն և Ազգային սահմանադրությունը Թուրքիայում: (1860-1910): Հատոր Ա.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Հայկական խնդիրն եւ Ազգային սահմանադրութիւնը Թիւրքիայում: (1860-1910): Հատոր Ա. Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սարուխան. Հայկական խնդիրն եւ Ազգային սահմանադրութիւնը Թիւրքիայում: (1860-1910): Հատոր Ա. - Թիֆլիս, 1912, տպարան «Էպօխա»: Շապիկը աղյուսագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է բաց աղյուսագույն երանգով սոսնձալաթ: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Պ. Յովհ. Թումանեանին նուէր Սարուխանից» սև թանաքով ընածայագիրը: Գրքի վերջում կա հավելված՝ «Ազգային սահմանադրութին Հայոց» խորագրով՝ տպագրված հայերենով ու հայատառ թուրքերենով: 2-րդ էջագրության էջ 105-ին հաջորդում է «Ազդ»-ը, որի ձախ լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը խունացած են: Հեղինակ՝  Սարուխան Էջ՝  VIII, 480; 105 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1912 Լայնություն (սմ)՝  14,2 Երկարություն (սմ)՝  19,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/286